Ներկայացվել է «Ցուցակներում նշված չէ» պատմական դրամայի թրեյլերը

19 Դեկտեմբերի 2024, 20:20

Մշակույթ

Ռուս հայտնի գրող Բորիս Վասիլևի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Ցուցակներում նշված չէ» պատմական ֆիլմի ստեղծողները հայտարարել են նկարահանումների ավարտի մասին և ներկայացրել պատմական դրամայի առաջին թրեյլերը։

Ֆիլմի պրոդյուսերներն են Վլադիմիր Մաշկովը, Բորիս Խանչալյանը, Միխայիլ Պողոսովը, Թինա Կանդելակին, Թիմուր Վայնշտեյնը, Վադիմ Էփշտեյնը և այլք։ Ռեժիսորը Սերգեյ Կորոտաևն է։ Պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի մայիսի 1-ին ռուսական բոլոր կինոթատրոններում։

Նկարահանումները տեղի են ունեցել Բելառուսում՝ Մինսկում և Բրեստում, ինչպես նաև Մոսկվայի մարզում՝ «Մոսկինո» կինոպարկի տարածքում:

Նախագծի նախապատրաստման շրջանակներում ընթերցվել են տասնյակ գրքեր և պատմական փաստաթղթեր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին և Բրեստի ամրոցի միջնաբերդում տեղի ունեցած իրադարձություններին: