Ներքին Հանդի հատվածում զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են
13 Փետրվարի 2024, 12:35
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13123526/3210737b65834ce43e5651ad30623bf0faa350ef84989d2bdfb10bf88db013340374_809780905819635_510704764_o11.jpg)
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերից կրակ բացելու հետևանքով զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: