Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային
24 Սեպտեմբերի 2026, 22:59
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ ունենալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Նեթանյահուն Էրդողանին անվանել է բռնակալ՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության ժխտման, հազարավոր քրդերի սպանության, ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին Թուրքիայում ապաստան տալու, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելու մեջ։
Իսրայելի վարչապետը իր ելույթի ընթացքում մի շարք այլ մեղադրանքներ ևս հնչեցրել է Թուրքիայի նախագահի հասցեին՝ ներկայացնելով դրանք որպես Էրդողանի վարած քաղաքականության քննադատության մաս։