Նիդերլանդական «Այաքս»-ը հրաժարվել է Սպերցյանի տրանսֆերից՝ Ռուսաստանի հետ «բարոյական տարաձայնությունների» պատճառով

02 Հուլիսի 2025, 15:12

Սպորտ

Նիդերլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը որոշել է հրաժարվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելուց։

Ինչպես հաղորդում է ESPN-ն, ակումբը կասկած չունի Սպերցյանի ֆուտբոլային հմտությունների վերաբերյալ, սակայն որոշել է չգնել նրան՝ «Ռուսաստանի հետ բարոյական տարաձայնությունների» պատճառով։

Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։