Նիժնի Նովգորոդի ամենասպորտային մայրերի մրցույթում Քսենյա Գրիգորյանը դարձել է «Միսիս մեծ սիրտ»

30 Հոկտեմբերի 2023, 20:07

Սպորտ

Նիժնի Նովգորոդում բացահայտել են ամենասպորտային մայրերին։ Քսենյա Գրիգորյանն արժանացել է «Միսիս մեծ սիրտ» մրցանակին։ Այս մասին գրում է vgoroden.ru-ն։

«Մարզից 12 ակտիվ և ոգեշնչող մայրեր ցուցադրեցին իրենց ուժն ու գեղեցկությունը, խոսեցին իրենց մարզական ընտանիքների մասին և ստեղծագործական ելույթներով զարմացրին հանդիսատեսին ու ժյուրիին: Մեկուկես ամսվա ընթացքում 12 մասնակիցներ անցել են տարբեր փուլեր»,- նշում են մրցույթի կազմակերպիչները։