Նիժնի Նովգորոդի թանգարանի փոխտնօրեն Նորիկ Սուլթանյան արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին
08 Սեպտեմբերի 2026, 17:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալագրով է պարգևատրել Նիժնի Նովգորոդի պետական գեղարվեստի թանգարանի տնտեսական գործունեության և կապիտալ շինարարության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նորիկ Սուլթանյանին։
Նախագահի հրամանագրում նշվում է, որ պարգևը շնորհվել է աշխատանքային ձեռքբերումների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։