Նիժնի Նովգորոդում կայացել է հայկական մշակույթի փառատոն

28 Նոյեմբերի 2023, 13:30

Հայեր | Մշակույթ

Նիժնի Նովգորոդում կայացել է «Բարեկամություն Ռուսաստանի և Հայաստանի միջև» hայկական մշակույթի փառատոնը: Փառատոնին մասնակցել են ավելի քան 300 Նիժնի նովգորոդցիներ։

Միջոցառման հյուրերը տեսել են հայկական ժողովրդական պարերի «Նաիրի» համույթի ելույթը, մասնակցեցին տրիկոտաժի, նկարչության, ազգային պարերի վարպետության դասերին, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին:

Տոնի փոքրիկ հյուրերի համար գործում էր դեմքի նկարչության և խաղային գոտի: Միջոցառմանը ներկայացված էր նաև հայ նկարիչների նկարների ցուցահանդես, իսկ փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական խոհանոցին:

Այս տարի «Նիժնի Նովգորոդի հայկական համայնքը» նշել է 30-ամյակը։