Նիկոլ Փաշինյան, թող ժողովուրդը խաղաղ ու առանց պատերազմի ապրի․ երթի մասնակից

26 Մայիսի 2024, 21:33

Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկը, որ իրանահայ է, Alpha News-ի հետ զրույցում ցավով նշել է, որ եկել է հայրենիք, բայց քարուքանդ տեսել ամեն ինչ։

«Երբ գնում եմ Եռաբլուր, տեսնում եմ 18-20 տարեկան երիտասարդները չկան, ինձ մեղավոր եմ զգում, որ տանը նստեմ ու իմ անհոգ կյանքը շարունակեմ ապրել։ Շնորհակալ եմ Աստծուն՝ աղոթքներս լսելու համար։ Ես այսօր եկեեղեցի եմ գնացել, ծնկի եկած աղոթել եմ, որ Աստված մեր Սրբազան հորն ավելի իմաստություն պարգևի, ու մենք դեպի մեր ուղիղ ու ճշգրիտ նպատակը գնանք։

Ես խնդրում եմ, չեմ հայհոյում, չեմ անպատվում, ասում եմ՝ հարգելի Նիկոլ Փաշինյան, արդեն քո վերջն է, խնդրում եմ՝ զիջիր ամեն ինչը՝ հանուն մեզ նման հայերի։ Մենք եկել ենք մեր հայրենիքը՝ մեր պարտքը տալու, բայց տեսնում ենք քարուքանդ է ամեն ինչ։

Նիկոլ Փաշինյան, զիջիր և թող ժողովուրդս հանգիստ, խաղաղ ու առանց պատերազմի ապրի»,- նշել է երթի մասնակիցը։