Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններին
04 Դեկտեմբերի 2024, 17:13
Մենք իրենց ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ցույց չեն տվել: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ, բայց նրա հայտարարությունն ակնհայտ է դարձնում դիրքորոշումը, որ կա ՀԱՊԿ-ում։ ՀՀ նկատմամբ տարածքային ոտնձգություններ ու ագրեսիա է եղել 2021-ին, 2022-ին։ Մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ նման բան չկա, քանի որ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Մենք իրենց ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ցույց չեն տվել»,- ասել է Փաշինյանը:
Ըստ նրա` եթե ՀԱՊԿ-ը չի կարող այդ կարմիր գիծը ցույց տալ, ուրեմն՝ փաստացի այն որպես կազմակերպություն գոյություն չունի։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր՝ ՌԴ-ն չէր կարող Ղարաբաղում կռվել հայերի կողմից, իսկ ՀՀ նկատմամբ արտաքին ագրեսիա չի եղել։