Նիկոլ Փաշինյանն իր համար վտանգ տեսավ․ Բենիամին Մաթևոսյան

04 Հուլիսի 2025, 22:06

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ լսելով Սամվել Կարապետյանի հայտնի գնահատականը, իր համար վտանգ տեսավ։ Այս մասին Alpha News-ին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Փաշինյանը Կարապետյանի համար բացեց Հայաստանի քաղաքական գործընթացների դուռը»,- ասել է քաղաքագետը։

Նրա խոսքոով՝ Փաշինյանը գնալու է մինչև վերջ՝ լուծելով երկու խնդիր՝ ազատություն և իշխանության պահպանում։ «Հենց այս հանգամանքը հաշվի առնելով, կարծում եմ, Սամվել Կարապետյանը պետք է կարողանա քաղաքական հայտ ներկայացնել և ռազմավարություն մշակել»,- հավելել է Բենիամին Մաթևոսյանը։