Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
08 Մայիսի 2025, 17:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Փաշինյանը վաղը կմասնակցի Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: