Նիկոլ Փաշինյանը եկել է և քանդում է մեր բոլոր հիմքերը․ Գայանե Ասլամազյան
04 Հուլիսի 2025, 23:58
Ներկայիս իշխանության օրոք մեր ազգի համար ոչ մի լույսի շող չեմ տեսնում։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Այսօր տեսա մարդկանց, ովքեր չեն վախեցել վարչապետի սպառնալիքներից հետո և դուրս են եկել փողոց։ Սա ևս մեկ ապացույց է, որ մարդիկ չեն տեսնում պաշտպանություն օրենքի կողմից»,- ասել է Գայանե Ասլամազյանը՝ խոսելով ի աջակցություն Սամվել Կարապետյանի անցկացված հավաքի մասին։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայ պետք է աջակցի երկրի պետականությանը, եկեղեցուն, մշակույթին ու կրոնին սատար կանգնող անձանց։
«Իշխանությունները փորձում են խարխլել եկեղեցու հիմքերը։ Նիկոլ Փաշինյանը եկել է և քանդում է մեր բոլոր հիմքերը։ Նրա համար այս պահին վտանգ էր եկեղեցին։ Նա շարունակում է մարդկանց գործից ազատելու սպառնալիքներ հնչեցնել, հայհոյել։ Այսինքն, եթե հայը Հայաստանում քաղաքացիական դիրքորոշում ունի, ապա արտահայտվելու իրավունք չի կարող ունենալ»,- հավելել է դերասանուհին։