Նիկոլ Փաշինյանը գնում է Սաակաշվիլու բռնած պրոթուրքական ճանապարհով․ Տիգրան Քոչարյան

Այն ճանապարհը, որով ընթանում է Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բռնած ճանապարհն է դեպի Թուքրիա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Ովքեր ծանոթ են Վրաստանի հետ տեղի ունեցածին Սաակաշվիլու կառավարման տարիներին, իրենք շատ լավ գիտեն, որ կարճ ժամանակ անց Վրաստան ներխուժեց թուրքական կապիտալը։ Հետո Աջարիան դարձավ Թուրքիայի ոնց որ մի “մարզ”, որտեղ վրացիները զրվեցին շատ իրավունքերից, օրինակ կառավարող պաշտոններից՝ բիզնենսերում ։ Այնուհետև Ադրբեջանն ու Թուրքիան դարձան վրացական տնտեսության հիմնական մասնաբաժին ունեցողները։ Սա նաև մեզ է սպասվում»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական համայնքի անդամ դառնալու համար առնվազն պետք է սահման ունենալ սահման որևէ եվրոպական երկրի հետ։

«Եթե, օրինակ, Ուկրաինան սահման ունի Լեհաստանի հետ, Մոլդովան՝ Ռունինիայի, ապա Հայաստանը որևէ երկրի հետ նման սահման չունի։ Իսկ այս դեպքում կա՛մ Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ երկիր, կա՛մ՝ Վրաստանը։ Երկուսն էլ այժմ այդ ճանապարհից հեռու են։ Փաստացի կարող ենք ասել, որ “եվրոպական” ճանապարհ բռնելով՝ Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Թուրքիայի մի մաս, իսկ երկրի սուբյեկտայնությունը վերածվում է օբյեկտայնության»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում