Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան
03 Հուլիսի 2026, 11:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին։
Փաշինյանը ելույթ կունենա հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում։
Ելույթ ունեցողների թվում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Այս տարվա ֆորումի հիմնական թեման է «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների»։
