Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպանին․ «Ժողովուրդ»

21 Օգոստոսի 2026, 12:20

Քաղաքականություն

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան:

Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։

Oրաթերթի փոխանցմամբ՝ Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: