Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերելու. Կարո Արարատ
18 Ապրիլի 2025, 12:15
Քաղաքագետ, ակտիվիստ Կարո Արարատը Alpha News-ի հետ զրույցում այն կարծիքն է հայտնել, թե Հայաստանի վարչապետը խաղաղություն չի կարող բերել:
«Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերելու, որովհետև դաշտ նետած և հայերի վզին փաթաթած բոլոր թեզերն ու օրակարգերը թշնամական են, հակահայկական են ու սուտ: Եվ քանի որ սուտ են, դա տրամաբանորեն չի կարղ բերել ինչ-որ պրոհայկական, հայամետ արդյունքի»,- նկատել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այդ օրակարգում հայերն ապրում են 2018-ից ի վեր:
«Լինելով ստի օրակարգի մեջ՝ մեր ժողովուրդը դարձել է այս օրակարգի զոհը: Ցավոք, այդ օրակարգում մենք ապրում ենք»,- նշել է Կարո Արարատը:
Մանրամասները՝ տեսանյութում: