Նկարիչ Սամվել Մաթոսյանը՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ

14 Հունիսի 2024, 18:35

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության նիստի որոշմամբ՝ նկարիչ Սամվել Ռոբերտի Մաթոսյանն ընտրվել է ակադեմիայի պատվավոր անդամ:

Ակադեմիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին հանդիսավոր պայմաններում Սամվել Մաթոսյանին հանձնել է ակադեմիայի թիկնոց-ռեգալիաները:

Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան (Российская Академия Художеств) գիտությունների պետական ակադեմիա է, ՌԴ բարձրագույն ստեղծագործական և գիտական հաստատություն, որը միավորում է կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և ճարտարապետության գործիչներին: