Նոր երկաթուղին կկապի Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը. Աբդուլքադիր Ուրալօղլու

05 Հուլիսի 2026, 17:59

Քաղաքականություն

Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ․) երկաթուղու ընթացող շինարարությունը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա երկաթուղու զարգացումն անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։

Նախարարն ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումն ու միջազգային համագործակցությունը։

Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի։