«Нахичеванская-на-Дону» հայ համայնքը նշել է իր 35-ամյակը
18 Դեկտեմբերի 2023, 09:32
Դեկտեմբերի 15-ին «Нахичеванская-на-Дону» հայ համայնքը նշել է կազմակերպության հիմնադրման 35-ամյակը:
35 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացվել, և համայնքը շարունակում է աճել ու զարգանալ, իր առջև նոր նպատակներ դնել:
Հայ համայնքը հիմնադրվել է 1988թ. և հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ և ամենաազդեցիկ համայնքներից մեկը: Այն նշանակալի դեր է խաղում Նախիջևանի հայերի էթնոմշակութային ինքնության և պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։
Կազմակերպությունը հիշարժան տարեթիվը նշել է համայնքի պատվավոր հյուրերի և ընկերների հետ: Ներկա էին նաև Ռոստովի մարզի և քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները։
Համայնքի զինանշանի վրա պատկերված խորհրդանիշները՝ մեղուները և փեթակները, մշտապես արդիական կմնան, քանի որ համայնքի գլխավոր առաջնահերթությունը ակտիվ և արդյունավետ գործունեությունն է՝ ի շահ իր ժողովրդի: