Նոր Նորքի թաղապետարանում միջադեպի հետևանքով պարտված կողմն ավելի շատ Ավինյանն է. Բադալյան
05 Մայիսի 2025, 22:16
Նոր Նորքի թաղապետարանի միջադեպը հարված էր անմիջապես հենց «Հանրապետություն» կուսակցությանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Միջադեպը, կարծում եմ, ՔՊ-ի ներսում կծառայի որպես ուժերի հարաբերակցության խաղարկում՝ տարբեր թևերի միջև։ Պարտված կողմը հենց Տիգրան Ավինյանն է, քանի որ այն արձագանքը, որը նա տվեց, շատ արժեքավոր կարող էր լինել, եթե հնչեր անմիջապես միջադեպից հետո։ Եվ քանի որ անցել են օրեր, և այդ օրերի ընթացքում տեղի են ունեցել քաղաքական շերտերի այդ ծավալումը, Ավինյանի հայտարարությունը չունի այդ արժեքը»,- նշեց Բադալյանը։