Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
20 Սեպտեմբերի 2026, 20:00
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկանները դեպքի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել են օգոստոսի 13-ին։ Մանկատան տնօրինության հետ համագործակցության արդյունքում դեպքը բացահայտվել է. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական մարմին»,- նշել է ՆԳՆ խոսնակը։