Նորապսակների օրհնության կարգ՝ Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
14 Փետրվարի 2025, 12:53

Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում հոգևորականները կատարել են 2024 թվականին ամուսնացած զույգերի օրհնության կարգ, հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։
Տարոն վարդապետ Գուլիկյանը ներկաներին պատմել է տոնի նշանակության ու դրա հետ կապված ժողովրդական սովորույթների մասին։ Ղրիմի հայոց միության նախագահ Գեորգի Հակոբյանն էլ շնորհավորել է տոնի մասնակիցներին և հիշարժան նվերներ հանձնել ամուսնականզույգերին։
Իսկ եկեղեցու բակում «Միասնություն» պարային համույթը ներկայացրել է հայկական պարեր: