Նուբար Աֆեյանի ընկերությունը քաղցկեղի բուժման ոլորտում պատմական առաջընթաց է գրանցել

27 Օգոստոսի 2026, 14:33

Հայեր

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի «Moderna» կենսատեխնոլոգիական ընկերությունը քաղցկեղի բուժման ուղղությամբ կարևոր առաջընթաց է արձանագրել։ Ընկերությունը Merck (MSD)-ի հետ համատեղ մշակվող մելանոմայի դեմ անհատականացված mRNA պատվաստանյութի՝ Intismeran-ի կլինիկական փորձարկումների վերջնական փուլում դրական արդյունքներ է ստացել։

Փորձարկումների արդյունքների հրապարակումից հետո «Moderna»-ի բաժնետոմսերի արժեքը մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե 160 տոկոսով՝ մոտ 63 դոլարից հասնելով 163,47 դոլարի։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 55 միլիարդ դոլարը, իսկ Merck-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 11 տոկոսով։

Խոսքը mRNA տեխնոլոգիայով մշակված՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութի ուշ փուլի կլինիկական փորձարկման առաջին դրական արդյունքի մասին է։

«Moderna»-ում ստացված արդյունքները գնահատում են որպես կարևորագույն ձեռքբերում։ Ընկերությունում նաև չեն բացառում, որ բեկումնային թերապիայի կարգավիճակի շնորհիվ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ արդեն 2027 թվականին։