Նունե Ասատրյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
12 Մարտի 2025, 23:10

Ռուսաստանի եռակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի 2024 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Նունե Ասատրյանը դուրս է եկել Սերբիայի Նիշ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Նունե Ասատրյանը 1/8 եզրափակչում հաղթել է չինացի Գյոն Ուն Վոնին։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 16-ին։