«Նուռ» կենտրոնի պարային համույթը՝ համառուսաստանյան փառատոնի մրցանակակիր

18 Փետրվարի 2025, 17:50

Մշակույթ

Փետրվարի 15-16-ը Կիրով քաղաքում անցկացվել է «Вятский переполох» մանկական, պատանեկան, երիտասարդական ստեղծագործական 12-րդ համառուսաստանյան փառատոն-մրցույթը: Միջոցառումը համախմբել է լավագույն թիմերին ամբողջ Ռուսաստանից:

«Նուռ» հոգևոր-լուսավորչական կենտրոնի պարային համույթի մասնակիցները զբաղեցրել են պատվավոր երրորդ տեղը: Նրանց ելույթն, ըստ հանդիսատեսի և ժյուրիի, առանձնացել է իր անկեղծությամբ, էներգիայով և պրոֆեսիոնալիզմով: