Նույնիսկ Իսրայելի ոստիկանությունն էր աջակցում «Կովերի պարտեզ»-ի վրա հարձակումները․ իրավաբան

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի վրա հարձակումներն աջակցվում էին նույնիսկ Իսրայելի ոստիկանության կողմից։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է իրավաբան, ազգային-հասարակական գործիչ Գառնիկ Քերքոնյանը։

«Մեր հսկողության տակ է «Կովերի պարտեզ»-ը, այդպես է 175 օրից ավելի։ 24 ժամ, շաբաթը 7 օր գիշեր-ցերեկ պաշտպանում են հողը։ Մի քանի դեպքեր եղան, մի քանի խմբեր տարբեր ձևերով փորձել են մուտք գործել «Կովերի պարտեզ»-ի տարածքը։ Այդ դեպքերից մի քանիսը ունեին աջակցություն նույնիսկ Իսրայելի, Երուսաղեմի ոստիկանության կողմից։ Նշանակում է՝ անգամ պետական մարմինն է դեր խաղում այս հարցում։ Ներկա իրավիճակում ունենք երկու հայց՝ ներկայացրած Երուսաղեմի դատարաններում։ Առաջին հայցը Պատրիարքարանի կողմից է, երկրորդը՝ հայ համայնքի»,- ասել է իրավաբանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ իրենք փաստաբանների խումբ են ձևավորել ու գնացել Իսրայել՝ տեղում հասկանալու իրավիճակը։

«Պատրիարքարանի հայցը հենց այն կետի վրա է կենտրոնացած, որ այդտեղ խաբեբայություն, կաշառք կար։ Մի տարի առաջ փաստաբանների միջազգային թիմ կազմեցինք, գնացինք Երուսաղեմ, ունեցանք 36 հանդիպում տարբեր ուժերի հետ՝ Իսրայելի, Պաղեստինի կառավարության, մեր Պատրիարքարանի ու այլ պատրարքների հետ»,- ասել է Գառնիկ Քերքոնյանը։

Հիմա եթերում