Նովոկուբանսկում հերոս-ազատարարներին նվիրված հուշաքար է տեղադրվել
13 Մայիսի 2025, 10:00
Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկ քաղաքում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հուշաքարի բացման արարողություն։
Միջոցառմանը մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Նովոկուբանսկ քաղաքի ղեկավար Ալեքսանդր Մինինը, քաղաքի խորհրդի նախագահ Ռուսլան Կադիրովը, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանը, հոգևորականության, հայրենասիրական, վետերանների, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը Նովոկուբանսկի շրջանի ՌՀՄ նախագահ Սամվել Մանուչարյանն է։