Նովոռոսիյսկի քաղաքապետը վետերան Ռոզալիա Աբգարյանին հրավիրել է այցելել հերոս-քաղաք

13 Հունիսի 2025, 00:30

Հայեր

Նովոռոսիյսկի քաղաքապետը Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին հրավիրել է այցելել հերոս-քաղաք: Հանդիպման նախաձեռնողներն էին Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամները՝ Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Ռոզալիա Աբգարյանը Նովոռոսիյսկի համար մղված մարտերի կենդանի մասնակիցներից մեկն է։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի պաշտպանությանը և ազատագրմանը՝ ցուցաբերելով տոկունություն և խիզախություն։