Հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես՝ Նովոռոսիյսկում

09 Մայիսի 2025, 15:10

Մշակույթ

Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկի ավանի Հունան Ավետիսյանի անվան փողոցում կազմակերպվել է հայկական մշակութային նշանակության առարկաների ցուցահանդես:

Միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: