Նովոսիբիրսկում կներկայացվեն Հովհաննես Այվազովսկու եզակի աշխատանքները
13 Փետրվարի 2025, 09:25

Փետրվարի 15-ին Նովոսիբիրսկում կբացվի «Ռեպին, Շիշկին, Այվազովսկի և ուրիշներ․ ռուսական գեղանկարչության գլուխգործոցներ» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը թանգարանի այցելուներին կներկայացնի ռուս նկարիչների եզակի աշխատանքները: Նշվում է, որ ցուցահանդեսին ներկայացված են 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի առաջին կեսի ավելի քան 70 արվեստի գործեր, որոնք ստեղծվել են այնպիսի մեծ նկարիչների կողմից, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Իլյա Ռեպինը, Իսահակ Լևիտանը, Իվան Շիշկինը, Իվան Կրամսկոյը, Կոնստանտին Յուոնը և Դավիդ Բուրլյուկը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Նովոսիբիրսկի թանգարանը՝ Իրկուտսկի շրջանային արվեստի թանգարանի հետ համատեղ՝ Նովոսիբիրսկի շրջանային կառավարության աջակցությամբ։