Նոյեմբերյանի համայնքապետը ազատ է արձակվել
01 Սեպտեմբերի 2026, 09:45
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատության մեջ է: Այս մասին հսյտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:
Նշենք, որ օգոստոսի 31-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Աղաբաբյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից ընդգծել էին, որ համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
«Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Նոյեմբերյանի ավագանու անդրանիկ նիստում Արսեն Աղաբաբյանն ընտրվեց համայնքի ղեկավար։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր առավել շատ ձայներ (շուրջ 44%), ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ապրելու երկիրը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կոալիցիա կազմեցին և ընտրեցին Աղաբաբյանին։