ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի կապի ցանցը խափանվել է

17 Նոյեմբերի 2026, 21:10

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ-ում խափանում է տեղի ունեցել Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի ներքին ցանցի աշխատանքում, որը նախատեսված է պետական գաղտնիք պարունակող տվյալների փոխանակման համար։

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ վեց աղբյուրի, խափանումը վերաբերել է NSA Net հարթակին։ Այս պահին որևէ նշան չկա, որ միջադեպը կիբերհարձակման հետևանք է։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում վերջին շրջանում արձանագրված մի շարք խոշոր տեխնիկական խափանումների ֆոնին։ Դրանց հետևանքով նախկինում խաթարվել էին ամերիկյան խոշոր բանկերի, Microsoft-ի ծառայությունների և ավիահաղորդակցության աշխատանքները։

Հիմա եթերում