Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եռահարկ շենք է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ

12 Նոյեմբերի 2026, 10:45

Միջազգային

Նյու Յորքի Բրուքլին թաղամասում հինգշաբթի գիշերը եռահարկ շենք է փլուզվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։

Փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 17-ը՝ տուժել, որոնցից յոթը երեխաներ են։

Բրուքլինի շենքը փլուզվել է անմիջապես հարևանությամբ փորված շինարարական փոսի մեջ։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մասամբ փլուզվել է նաև հարևան շենքը, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը։