Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կներկայացվեն Նյու Յորքի փառատոնում
26 Սեպտեմբերի 2026, 20:00
Նյու Յորքի 64-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF) «Revivals» բաժինը երկու ծրագրով կներկայացնի համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանի վերականգնված 8 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Ծրագրում ընդգրկված են կինոռեժիսորի հայտնի աշխատանքների թվայնացված և վերականգնված նոր տարբերակները։
Փելեշյանի ֆիլմերի համանման ցուցադրություններ 2026 թվականին արդեն անցկացվել են Կաննի և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։
Ծրագրի նպատակն է լայն լսարանին ներկայացնել Արտավազդ Փելեշյանի կինեմատոգրաֆիական յուրահատուկ մոտեցումը՝ այսպես կոչված «հեռավոր մոնտաժի» մեթոդը, որով նա հայտնի է դարձել համաշխարհային կինոյում։