Ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի․ ռուսաստանցիները հակասական գնահատական են տվել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին

15 Հուլիսի 2026, 16:40

Տնտեսություն և Բիզնես

«Հասարակական կարծիքի հիմնադրամ»-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանը հայտնվել է «մոխրագույն գոտում»․ այն չի դասվում Ռուսաստանի միանշանակ բարեկամ երկրների շարքին, սակայն նաև չի ընդգրկվում ակնհայտ ոչ բարեկամ երկրների թվում ։

ՌԴ-ի քաղաքացիները ՀՀ-ի հետ հարաբերություններին միջանկյալ և հակասական գնահատական են տվել։ Հարցման շրջանակում, որի ընթացքում մասնակիցներին հարցրել են, թե որ երկրների հետ են Ռուսաստանի հարաբերությունները լավ, իսկ որոնց հետ՝ վատ, հարցվածների 12%-ը Հայաստանի հետ հարաբերությունները գնահատել է որպես լավ, իսկ 27%-ը՝ վատ։

Սա նշանակում է, որ բացասական գնահատականները զգալիորեն ավելի շատ են, սակայն դրական գնահատականներն էլ քիչ չեն․ ՀՀ-ն չի հայտնվել ո՛չ «բարեկամների», ո՛չ էլ «թշնամիների» ճամբարում։

Ռուսաստանցիների կարծիքով՝ ԱՊՀ երկրների շարքում ՌԴ-ն ներկայում լավագույն հարաբերություններն ունի Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, իսկ ամենավատը՝ Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ։

ՀԿՀ-ն ռուսական ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է սոցիոլոգիական, մարքեթինգային և մեդիա հետազոտություններով, ինչպես նաև իրականացնում է սեփական հետազոտական ծրագրեր։

Հիմա եթերում