Ո՞ւր էլ որ գնում է, ո՞ր երկիր էլ մեկնում է, դառնում է ծաղրածու․ հարցում՝ ԱՄՆ-ում
01 Մայիսի 2026, 21:40
«Վարչապետի և մի շարք մանր-մունր կուսակցությունների քաղաքականությունը չի բխում Հայաստանի շահերից»,- ԱՄՆ-ում անցկացված հարցման ժամանակ ասել է ամերիկաբնակ մեր հայրենակիցներից մեկը։
Նա նշել է, որ ոմանք քաղաքականություն են մտել՝ ձայներ փոշիացնելու համար։ «Բայց պետք է մեկը նրանց խորհուրդ տա, որ համախմբվեն ընդդիմության՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի շուրջ»,- հավելել է նա։
Հարցման մասնակիցների մեծ մասի կարծիքով՝ Սփյուռքում ապրող հայերն ավելի շատ են անհանգստացած Հայաստանի վիճակով, քան հենց ՀՀ-ում ապրողները։
«Այդ մարդը 2018 թ-ին եկավ ու ասաց՝ դուխով, բայց հիմա դարձել է «կուռկուռի ձագ»։ Ո՞ւր էլ որ գնում է, ո՞ր երկիր էլ մեկնում է, դառնում է ծաղրածու։ Նա նույնիսկ կանգնել էր՝ Էրդողանի նվիրած գիրքը գրկած»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։