Ոչ անձնագրային տվյալներով անուններ հրապարակելը կհամարեմ սադրանք․ Դավիթ Ղազինյան

07 Օգոստոսի 2026, 11:35

Քաղաքականություն

Մենք և դուք ունենք անհամաձայնություններ, անգամ անլուծելի տարաձայնություններ, սակայն կան նաև կարմիր գծեր։ Այս մասին, դիմելով ՔՊ պատգամավորներին, Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Եթե որոշել եք, որ Վեհափառ Հայրապետի թեման մեզ համար կարմիր գիծ է, հավատացած եղեք՝ մենք էլ կարող ենք նման թեմաներ գտնել։ Այդ պատճառով սրանից հետո ամբիոնից ոչ անձնագրային տվյալներով անուն-ազգանուններ հրապարակելը համարելու եմ պրովոկացիա»,- հայտարարել է Ղազինյանը։

Ղազինյանը նաև մատնանշել է իշխող ուժի ներսում առկա հակասական հայտարարությունները՝ կապված ընտրությունների լեգիտիմության և ընտրակաշառքների հետ։ Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանում Արամ Վարդևանյանի ուղիղ հարցադրումներին իշխանության ներկայացուցիչները չեն կարողացել հստակ պատասխաններ տալ։

«Եթե ձեր քաղաքական թիմը հայտարարում է, թե ընտրություններն ամբողջությամբ ընտրակաշառքով են եղել, ապա դուք ինքներդ պետք է դիմեիք ՍԴ՝ դրանք անվավեր ճանաչելու հայցով»,- նշել է նա։

Հիմա եթերում