Ոչ ոք չի «խերվել» հոգևորականի վրա ձեռք բարձրացնելուց կամ հայհոյելուց. Տիգրան Քոչարյան

13 Հունիսի 2025, 17:13

Քաղաքականություն

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 12ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, բուժօգնության է դիմել 101 քաղաքացի։

Տուժածների թվում զանգվածային լրատվության 10-ից ավելի ներկայացուցիչ կար։ Նրանցից ոմանք ստացել էին ծանր վիրավորում, ոմանք՝ թեթև վնասվածքներ։ Վնասվել էին տեսախցիկներ, միկրոֆոններ, կորել էին տեխնիկական միջոցեր, ինտերնետին միանալու սարքեր։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ: