Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
21 Օգոստոսի 2026, 09:30
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33–ից +35, գիշերը` +19-ից +21 աստիճանի սահմաններում։