«Ոդիսական» ֆիլմի թողարկումից հետո բրիտանացիները սկսել են հետաքրքրվել հունարենով
28 Հուլիսի 2026, 11:10
Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի թողարկումից հետո բրիտանացիների շրջանում կտրուկ աճել է հունարեն սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։ Այս մասին հայտնել է բրիտանական «The Sunday Times» թերթը։
Հղում անելով Preply հարթակի կողմից Google Trends-ի տվյալների վերլուծությանը՝ պարբերականը գրել է, որ մեկ ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կատարվել է շուրջ 6 հազար որոնում՝ հունարեն լեզու սովորելու հնարավորությունների վերաբերյալ, ինչը 550 տոկոսով ավելի է նախորդ ժամանակահատվածի համեմատ։
«The Sunday Times»-ը նաև հայտնում է, որ Հոմերոսի «Ոդիսականի» վաճառքը գրախանութներում այս տարի աճել է 70 տոկոսով՝ հասնելով 40 հազար օրինակի։ Ֆիլմի թողարկմանը նախորդող շաբաթվա ընթացքում վաճառվել է գրեթե 5 հազար օրինակ։