Սկսվել են «Գորբուշկա․ Մոսկովյան ռոքի սիրտը» ֆիլմի նկարահանումները՝ Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ

08 Փետրվարի 2025, 14:00

Մշակույթ

Օնլայն «Օկկո» կինոթատրոնը սկսել է երեք մասից բաղկացած «Գորբուշկա․ Մոսկովյան ռոքի սիրտը» վավերագրական ֆիլմի նկարահանումները: Այն պատմում է մոսկովյան ռոքի անցյալի և ներկայի մասին։ Նախագծին մասնակցում է նաև հայազգի ռոք երաժիշտ, երգիչ, վոկալիստ, մոսկովյան «Կրեմատորիում» ռոք խմբի գրեթե բոլոր երգերի հեղինակ Արմեն Գրիգորյանը։

Ֆիլմի պրեմիերան կկայանա «Օկկո»-ում 2025 թվականի վերջին։