Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը զինվորների համար վարպետության դաս է անցկացրել

29 Հունվարի 2025, 17:32

Սպորտ

Սպորտի վաստակավոր վարպետ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, լեյտենանտ Արթուր Դալալոյանը Մոսկվայում հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար վարպետության դաս է անցկացրել։ Նա խոսել է ֆիզիկական պատրաստվածության կարևորության մասին ծառայողական առաջադրանքների կատարման համար:
Վարպետության դասի ընթացքում նա ցույց է տվել վարժություններ, որոնք օգնում են զարգացնել ուժը, տոկունությունը, որոնք անհրաժեշտ են ինչպես սպորտում, այնպես էլ զինվորական ծառայության մեջ:

Ռոսգվարդիայի հատուկ նշանակության «Պերեսվետ» ջոկատի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Տարասովը իր խոսքում ընդգծել է, որ այդպիսի հանդիպումենրը մոտիվացնում են զինծառայողներին։ Նա Դալալոյանին հանձնել է մեդալ՝ սպորտում ունեցած նշանակալի ավանդի համար: