Օմ գետի կամուրջը կկառուցի Արման Հակոբյանի «ՍտրոյՏրաստ» ՍՊԸ-ն

15 Հունիսի 2024, 11:50

Տնտեսություն և Բիզնես

Օմսկի նահանգապետ Վիտալի Խոցենկոն «ՍտրոյՏրաստ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հակոբյանի հետ ստորագրել է Օմ գետի վրայով վճարովի կամրջի կառուցման կոնցեսիոն համաձայնագիրը: Կամուրջը կկառուցվի մինչև 2026 թվականը։

«ՍտրոյՏրաստ» ընկերության գլխավոր տնօրեն Արման Հակոբյանին ևս պարգևատրել են կառավարական պատվոգրով՝ «Լենինգրադյան» կամրջի վերանորոգման համար: Պատվոգրի շնորհման կարգադրությունը ստորագրել է Օմսկի մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն։

«Երկարամյա անբասիր աշխատանքի, մասնագիտական բարձր վարպետության և Օմսկի Իրտիշ գետի վրայով «Լենինգրադսկի» կամրջի կապիտալ շինարարության ավարտի կապակցությամբ «ՍտրոյՏրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Հակոբյանին պարգևատրել Օմսկի շրջանի կառավարության պատվոգրով», — ասվում է փաստաթղթում: