«Օպենհայմեր»-ի դերասան Դավիթ Դաստմալչյանը կխաղա Ալեքսանդր Սկարսգորդի հետ «Murderbot» սերիալում
Դավիթ Դաստմալչյանը, որը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղացած իր դերերով, ինչպիսիք են «Օպենհայմեր» և «Ինքնասպանների ջոկատը», կմիանա Ալեքսանդր Սկարսգորդին («Տարզան. Լեգենդ») Apple TV+-ի «Murderbot» գիտաֆանտաստիկ սերիալում։ Այս մասին հայտնում է kanobu.ru-ն:
Murderbot-ը պատմում է Android-ի մասին, որն ունի ինքնագիտակցության ունակություն և վախենում է մարդկային հույզերից՝ միաժամանակ հետաքրքրություն ցուցաբերելով իր «հաճախորդների» նկատմամբ:
Գլխավոր հերոսը բախվում է իր ազատ կամքը թաքցնելու անհրաժեշտության հետ՝ միաժամանակ կատարելով վտանգավոր առաջադրանք։
Նշենք, որ Դաստմալչյանը վերջերս նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմում, որն արժանացել է SAG մրցանակի և գլխավորում է այս տարվա «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը:
Դերասանը նաև նկարահանվելու է Մայք Ֆլանագանի «Չակի կյանքը» նոր նախագծում և Բրայան Ֆուլերի «Փոշոտ նապաստակ» սարսափ ֆիլմում: