Որ ապրանքների վաճառքի քաշի և չափսերի սահմանափակումներն է հանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանել է «Դյութի Ֆրի» խանութներում ապրանքների վաճառքի քաշի և չափսերի սահմանափակումները: Ավելի վաղ արգելք է եղել ծանրաքաշ (20 կգ-ից ավելի քաշով) և մեծածավալ ապրանքների (200 սմ-ից ավելի երկարությամբ, լայնությամբ և բարձրությամբ չափերի հանրագումարի դեպքում) իրացման վրա:

Արգելքից հանվել են նաև արտահանման մաքսատուրքերով հարկվող ապրանքները, եթե դրանք պատրաստված են մանրածախ վաճառքի համար և փաթեթավորված են սպառողական փաթեթավորման մեջ՝ պատրաստի արտադրանքի տեսքով: Որոշումն ընդունվել է ԵՏՄ գործարար համայնքի համապատասխան հարցման շրջանակներում՝ անմաքս առևտրի խանութներում ապրանքների տեսականու ընդլայնման նպատակով։