Օրակարգը կեղծ է․ նպատակը կոծկելն է Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունը․ Տիգրան Աբրահամյան
06 Հոկտեմբերի 2026, 12:30
Քննարկում ենք օրակարգը, և օրակարգային հարցերից մեկը վերաբերում է քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Հարգելի գործընկերներ, օրակարգը կեղծ է, օրակարգի այդ կետը կեղծ է և նպատակ է հետապնդում կոծկել օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի վատ իրադարձություն։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրակարգում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի ներառմանը։
«Ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է Հայաստան, խորացել տասնյակ կիլոմետրեր, հասել հայկական բնակավայր, մտել հայկական տուն, և միայն տան հայտնոջ հերոսության շնորհիվ հնարավոր է եղել կանխել աղետալի ողբերգությունը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս հարցը հապճեպ ներառելը և խորհրդի նիստում համապատասխան փոփոխություններ, լրացումներ օրակարգում կատարելը հենց դրա նպատակն էր։ Իսկ այս հարցի փոխարեն օրակարգում պետք է լիներ ուրիշ հարց, որը մենք հաջորդ նստաշրջանում, հաջորդ քառօրյային անպայման բերելու ենք»,- նշել է նա։