Օրենբուրգում տեղի է ունեցել հայկական Սուրբ Հարություն եկեղեցու հանդիսավոր բացումը

15 Հունիսի 2025, 20:26

Մշակույթ

Օրենբուրգում շաբաթ երեկոյան տեղի է ունեցել հայկական Սուրբ Հարություն եկեղեցու հանդիսավոր բացումը: 

Արարողությանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Մարզկենտրոնում նրան դիմավորել է Օրենբուրգի և Սարակտաշի միտրոպոլիտ Պետրոսը:

2016 թվականին Եզրաս Ներսիսյանն անձամբ է կատարել այդ շինարարության սկզբի օծման կարգը: