Օրեր անց ձեր խնդրանքը կլինի տեղում․ Անդրանիկ Գևորգյանը՝ Ստեփանավանի բնակիչներին
21 Հուլիսի 2026, 17:41
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է Ստեփանավանի տարածաշրջանում գյուղատնտեսական աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին։
Արձագանքելով բնակիչների խնդրանքին՝ Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ տարածաշրջան է ուղարկվում նոր գյուղտեխնիկա, որը բարեգործական հիմունքներով կմասնակցի գյուղատնտեսական աշխատանքներին։
«Կուրթան, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից գյուղերի մեր սիրելի հայրենակիցներ, հաշված օրեր անց, Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ, ձեր խնդրանքը կլինի տեղում և կիրականացնի տարածաշրջանի ցորենի բերքահավաքը:
#ինչ ասում, դա էլ անում ենք…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյանը՝ հրապարակելով տեսանյութ։