Որևէ մեկս իրավունք չունենք անտարբեր մնալ այս իրավիճակում. Հայկ Իգնաթյան

27 Հունիսի 2025, 15:15

Քաղաքականություն

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնաթյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ,

Ես, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հոգևոր խորհրդի անդամ, իմ անվերապահ աջակցությունն ու սատարումն եմ հայտնում Մայր Աթոռին, մեր հոգևորական դասին, Վեհափառ հայրապետին։ Որևէ մեկս իրավունք չունենք անտարբեր մնալ այս իրավիճակում, երբ հարձակման են ենթարկվում մեր ժողովրդի սրբությունները, երբ ի ուրախություն թշնամիների հարվածի տակ է դրվում մեր ազգային ամենակարևոր ինստիտուտը։

Այս ծանր օրերին համախմբվենք Հայ առաքելական եկեղեցու շուրջ և ջանք չխնայենք պաշտպանել մեր ինքնությունն ու ապագան»: