Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն

12 Հունիսի 2026, 13:25

Քաղաքականություն

Վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հայտարարում ենք, որ որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային: Բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես ներկայացուցչության բնականոն գործունեության, շենքի պահպանման և անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման նպատակով։

Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն, չստուգված և ապակողմնորոշող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև առանց փաստերի և հիմնավորումների զրպարտություններից։

Հայտնում ենք նաև, որ առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովին կներկայացվի ամբողջ ծախսային մասի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,- նշված է հայտարարությունում։